Էջմիածնի քաղաքապետը և ոստիկանապետը հանդիպել են Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դեմ բողոքող ցուցարարներին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  դեկտեմբերի 21-ի որոշմամբ բավարարվել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 25 մլն դրամի գրավով փոխարինելու միջնորդությունը: Երեկ ուշ երեկոյան նա ազատ է արձակվել:

Սակայն դատարանի որոշումը չի գոհացրել մի շարք էջմիածինցիների, ովքեր որպես բողոքի նշան փակել էին Երևան-Էջմիածին ճանապարհը: Սակայն այսօր ժամեր առաջ ցուցարարների հետ հանդիպել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, որից հետո նրանք բացել են ճանապարհը:

Մանվել Գրիգորյանի մասին այլտեղեկություններ ճշտելու նպատակով փորձում ենք կապ հաստատել նրա պաշտպան Արսեն Մկրտչյանի հետ, սակայն վերջինս  չի պատասխանում զանգերին:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով  պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել