Քննարկվում է 2019-2022 հակակոռուպցիոն ռազմավարությունը. ՈւՂԻՂ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ընթանում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ,  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Միջոցառման ընթացքում կքննարկվի 2019-2022 թվականների ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը:

«Ուզում եմ նշել, որ մենք բաց ենք քննարկման համար, և մեր գործընկերներից և ՔՀԿ-ներից առաջարկություններ ենք ստացել, որոնց մի մասը ներառվել է ռազմավարության մեջ: Կոալիցիայի մեր գործընկերները պրոֆեսիոնալ են, հուսով եմ՝ կստանանք արժեքավոր առաջարկներ»,-նշել է արդարադատության նախարարի տեղակալը:

https://www.facebook.com/1808200789497599/videos/197805141172370/UzpfSTE4MDgyMDA3ODk0OTc1OTk6Vks6NzMxOTYwNjEwNTIzMzU5/?notif_t=admin_plan_mall_activity&notif_id=1545202718855303

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել