Հարկ վճարողի իրավունքները

Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում:

 

Բոլորը գիտեն հարկ վճարելու պարտականության մասին, ուստի պետք է իմանալ նաև հարկ վճարողի իրավունքների մասին:

 

Այսպես, հարկ վճարողն իրավունք ունի`

 

ա) ծանոթանալ իր գործունեության ստուգումների ակտերին.

 

բ) հարկային մարմին ներկայացնել բացատրություններ հարկերի հաշվարկման ու վճարման և ստուգումների արդյունքների վերաբերյալ,

 

գ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները.

 

դ) առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով դիմել հարկային արտոնություն ստանալու համար.

 

ե) սահմանված կարգով դիմել հարկային մարմին` պարզաբանում ստանալու համար:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել