Համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսություններում և պաշտոնական ու հանրային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա հայերեն թարգմանությունը չապահովելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն: Մասնավորապես` սահմանված է տուգանք` քաղաքացիների նկատմամբ` 100 000-200 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 200 000-300 000 դրամի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` 200 000-300 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 200 000-300 000 դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net