Հանձնաժողովի անդամ Անի Սեթյանը քվեարկության օրը նկարել և տեղադրել է իր վկայականը «Ինստագրամ»-ի իր անձնական էջում․«Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» 2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման ընթացքի մասին հայտարարություններ է տարածում։

Ժամը 18:00 դրությամբ

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում 15/38 տեղամասում 70 MM 222 պետհամարանիշի Տոյոտա մակնիշի ավտոմեքենան պարբերաբար գտնվել է տեղամասի բակում, որի շուրջ հավաքված են եղել երիտասարդներ։ Ոստիկանությունը նրանց մի քանի անգամ հեռացրել է, սակայն նրանք կրկին վերադարձել են։ «Անկախ դիտորդը» ահազանգել է ՀՀ Ոստիկանության շտաբի թեժ գիծ։

Արտաշատի 12/1 տեղամասում մի քանի ընտրողներ իրենց տրամադրած քվեաթերթիկներից առանձնացրել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը՝ հայտարարելով, որ մյուսներն իրենց պետք չէ։
Երևանի 8/37-ում անհայտ անձը մի քանի անգամ ներս է մտել քվեասենյակ, հանձնաժողովի նախագահից ճշտել է ընտրողների մասնակցության թիվը, շփվել հանձնաժողովի անդամների հետ։ Վերջինս չի կրել որևէ վկայական։
Թիվ 6 ընտրատարածքի 6/37 ընտրական հանձնաժողովի անդամ Անի Սեթյանը քվեարկության օրը նկարել և տեղադրել է իր վկայականը Ինստագրամի իր անձնական էջում՝ նշելով #իմքայլը, դրանով խախտել է քվեարկության գաղտնիությունը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել