Ժամը 17:00-ի դրությամբ 2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 592 հազար 479 անձից քվեարկությանը մասնակցել են 1 025 002, ընդհանուր ընտրողների 39.54 տոկոսը:
Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Ստորև ձեզ ենք ներկայացնում քվերակության մասնակցողների թիվը՝ ըստ ընտրատարածքների.
Թիվ 1. Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ – քվեարկելու իրավունք ունեցող 200 915 անձանցից ընտրության մասնակցել է 78 382-ը կամ 39.1 տոկոսը:
Թիվ 2. Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ – քվեարկելու իրավունք ունեցող 213 587 անձանցից մասնակցել է 83 835-ը կամ 39.25 տոկոսը:
Թիվ 3. Երևանի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ – քվեարկելու իրավունք ունեցող 225,181 անձանցից մասնակցել է 83661-ը կամ 37.15 տոկոսը:
Թիվ 4. Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչականշրջաններ – քվեարկելու իրավունք ունեցող 210 229 անձանցից մասնակցել է 77 445-ը կամ 36.84 տոկոսը:
Թիվ 5. Արարատի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 221 529 անձանցից մասնակցել է 89 198-ը կամ 40.26 տոկոսը:
Թիվ 6. Արմավիրի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 234 345 անձանցից մասնակցել է 82 002-ը կամ 34.99 տոկոսը։
Թիվ 7. Արագածոտնի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 117 667 անձանցից մասնակցել է 50 750-ը կամ 43.13 տոկոսը:
Թիվ 8. Գեղարքունիքի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 191 192 անձանցից մասնակցել է 81 030-ը կամ 42.39 տոկոսը:
Թիվ 9. Լոռու մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 237 436 անձանցից մասնակցել է 95 016–ը կամ 40.2 տոկոսը:
Թիվ 10. Կոտայքի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 240 105 անձանցից մասնակցել է 95 245-ը կամ 39.67 տոկոսը:
Թիվ 11. Շիրակի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 229 798 անձանցից մասնակցել է 85 002-ը կամ 36.99 տոկոսը:
Թիվ 12. Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր – քվեարկելու իրավունք ունեցող 161 762 անձանցից մասնակցել է 75 147-ը կամ 46.46 տոկոսը:
Թիվ 13. Տավուշի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 108 773 անձանցից մասնակցել է 48 292ը կամ 44.4 տոկոսը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2 587 706 քաղաքացուց ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 1 317 936 քաղաքացի, կամ ընդհանուր ընտրողների՝ 50.93 տոկոսը: