Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար տրամաբանական և սպասելի է եղել, որ արտահերթ ընտրություններ են անցկացվելու, ինչն էլ թույլ է տվել առավել վաղ սկսել ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:
Այս մասին ԿԸՀ տեղեկատական կենտրոնում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Կուսակցությունների և պատգամավորի թեկնածուների գրացնցումների հետ կապված, Արմեն Սմբատյանի խոսքով, ԿԸՀ-ն միայն մեկ անձի դիմում է մերժել պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար:
Նա նշեց, որ այս ընտրություններին ընդառաջ մեծ ծրագիր է իրականացվել ընտրակաշառքի դեմ պայքարում: Ընտրակաշառքի մերժման վերաբերյալ բազմաթիվ գովազդային վահանակներ են փակցվել հանրապետության տարբեր հատվածներում, նկարահանվել ու տարածվել են մի շարք տեսահոլովակներ:
Մանրամասները՝ տեսանյութում