Ժամը 11:00-ի դրությամբ 2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվերակելու իրավունք ունեցող 2 միլիոն 592 հազար 479 անձից քվերակությանը մասնակցել են 201 հազար 250 անձ, ընդհանուր ընտրողների 7.76 տոկոսը:
Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ փոխնախագահ Լաուրա Գալստյանը:
Ստորև ձեզ ենք ներկայացնում քվերակության մասնակցողների թիվը՝ ըստ ընտրատարածքների.
Թիվ 1. Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ – քվեարկելու իրավունք ունեցող 200 915 քաղաքացիներից ընտրության մասնակցել է 16,088-ը՝ 8,01 տոկոսը:
Թիվ 2. Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ – քվեարկելու իրավունք ունեցող 213 587 անձնցից մասնակցել է 16,209-ը՝ 7,59 տոկոսը:
Թիվ 3. Երևանի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ – քվեարկելու իրավունք ունեցող 225.181 քաղաքացիներից մասնակցել է 19 278-ը՝ 8,56 տոկոսը:
Թիվ 4. Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչականշրջաններ – քվեարկելու իրավունք ունեցող 210 229 քաղաքացիներից մասնակցել է 15,219-ը՝ 7,24 տոկոսը:
Թիվ 5. Արարատի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 221 529 քաղաքացիներից մասնակցել է 17, 586 -ը՝ 7,94 տոկոսը:
Թիվ 6. Արմավիրի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 234 345 անձանցից մասնակցել է 15,049 -ը, այսինքն՝ 6,42 տոկոսը։
Թիվ 7. Արագածոտնի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 117 667 անձանցից մասնակցել է 9771 -ը, այսինքն՝ 8,30 տոկոսը:
Թիվ 8. Գեղարքունիքի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 191 192 անձանցից մասնակցել է 14,950-ը, այսինքն՝ 7,82 տոկոսը:
Թիվ 9. Լոռու մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 237 436 անձանցից մասնակցել է 18,063–ը, այսինքն՝ 7,61 տոկոսը:
Թիվ 10. Կոտայքի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 240 105 անձանցից մասնակցել է 18,285-ը, այսինքն՝ 7,62 տոկոսը:
Թիվ 11. Շիրակի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 229 798 անձանցից մասնակցել է 13,656 -ը, այսինքն՝ 5,94 տոկոսը:
Թիվ 12. Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր – քվեարկելու իրավունք ունեցող 161 762 անձանցից մասնակցել է 16,483-ը, այսինքն`10.19 տոկոսը:
Թիվ 13. Տավուշի մարզ – քվեարկելու իրավունք ունեցող 108 773 անձանցից մասնակցել է 10,613–ը, այսինքն՝ 9,76 տոկոսը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2 587 706 քաղաքացուց ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 344 714 քաղաքացի, կամ ընդհանուր ընտրողների՝ 13,32 տոկոսը, ինչը գերազանցապես շատ է, այս ընտրությունների համեմատ: