ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանումներ կպահանջի՝ «News.am» լրատվական գործակալության հետ կապված

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից «News.am» լրատվամիջոցի գրասենյակ այցելելու, Ոստիկանության՝ լրատվական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ:

ՀՀ ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ այդ թվում հիմք ընդունելով «News.am» լրատվական գործակալության հայտարարություններում նշված հանգամանքները:

Քննարկման ընթացակարգի այս փուլում անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ լրատվամիջոցների ու լրագրողների մասնագիտական աշխատանքի, նրանց գործունեությանը ցանկացած տեսակի միջամտության հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել