Դադարեցվել է Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային 2 երթուղիների սպասարկման իրավունքը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 7-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 7, 17 երթուղիների սպասարկման իրավունքը դադարեցվել է: Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի   1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, , «Սնանկության մասին» օրենքի 45-րդ, 70-րդ, 71-րդ և 72-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 25.10.2018թ. հ.ԱՎԴ1/0034/04/16 որոշումը և հաշվի առնելով Երևանի քաղաքապե¬տարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 26.11.2018թ. հ.14/83373Հ զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 7, 17 երթուղիների սպասարկման իրավունքը:

2. Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» հ.2911-Ա որոշման N 2 հավելվածից հանել միկրոավտոբուսային համար 7, 17 երթուղիները:

3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ լուծել Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.հ.7, 17 երթուղիների համար «Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ-ի հետ կնքած՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրերը։

4. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ լուծել «Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ-ի հետ կնքած՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 7, 17 երթուղիների սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրերը»։

Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:  Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն կապահովումի Երևանի քաղաքապետի խորհրդական Ա.Գևորգյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել