ՀՀ կառավարությունը Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանալու մասին որոշում է ստորագրել 2016 թվականի դեկտեմբերի 22-ին: Որոշումն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 8-ին:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով (այսուհետ` կանոնակարգ) սահմանված կարգով պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնում են Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ` ՀԳՆՄ): Համապատասխանության գնահատման մարմիններին գրանցման իրավունքի վերապահումը պայմանավորված է` դրանց նշանակված և Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում գրանցված լինելու պայմանով:
1.1. Սահմանել, որ պետական գրանցման վկայական ստանալու համար հայտատուն ՀԳՆՄ-ին է տրամադրում տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխան փաստաթղթերը:
2. Առաջարկել սույն որոշման 1-ին կետով սահմանված ՀԳՆՄ-ներին տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի գրանցման վկայականի հերթական համար տրամադրելու և արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում ներառելու նպատակով գրանցման մասին դիմումն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում պարենային արտադրանքի գրանցման մասով` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, իսկ ոչ պարենային արտադրանքի գրանցման մասով` Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տրամադրել տեղեկատվություն` համաձայն հավելվածի: Վկայականի տրամադրման մասին որոշումն ընդունվում է ՀԳՆՄ-ի կողմից` ներկայացված փաստաթղթերի փորձաքննության և արտադրանքի լաբորատոր բոլոր փորձարկումների դրական արդյունքների հիման վրա: Տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող տվյալ արտադրանքի բոլոր ցուցանիշների փորձարկումներն ապահովելու նպատակով ՀԳՆՄ-ն կարող է պայմանագրեր կնքել հավատարմագրված լաբորատորիաների հետ:
2.1. Որոշման 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ոչ ամբողջական լինելու, անճշտությունների, սխալների, վրիպակների հայտնաբերման դեպքում տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող պարենային արտադրանքի մասով` սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, իսկ ոչ պարենային արտադրանքի մասով` շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից մեկօրյա ժամկետում տեղեկացվում է հայտատուին և առաջարկվում երկօրյա ժամկետում վերացնել դրանք: Արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում ներառվում է անճշտությունների, սխալների, վրիպակների վերացումից հետո` եռօրյա ժամկետում:
2.2. Սույն որոշման 2.1-ին կետով սահմանված ժամկետում թերությունները չուղղելու դեպքում արտադրանքի գրանցման վկայականի հերթական համարը և արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը չեն ներառվում Եվրասիական տնտեսական միության պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում, իսկ սահմանված ժամկետից հետո ներկայացված գրանցման մասին դիմումը դիտարկվում է որպես նոր դիմում:
3. Սահմանել, որ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի գրանցման փաստ է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կամ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից եռօրյա ժամկետում այդ արտադրանքի գրանցման մասին տեղեկատվության ներառումը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում:
4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:
ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1339-Ն որոշման հավելվածը՝
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
1. Վկայականի համարը և ամսաթիվը _______________________________________
2. Վկայականի բլանկի տպագրական համարը __________________________________
3. Արտադրանքը _________________________________________________________
4. Արտադրված է` _______________________________________________________
_____________________________________________ փաստաթղթերին համապատասխան
5. Արտադրողը __________________________________________________________
6. Ստացողը ____________________________________________________________
7. Արտադրանքը համապատասխանում է _______________________________________
_______________________________________________________________________
8. Կիրառման ոլորտը ____________________________________________________
9. Փորձարկման արձանագրությունները (պատճենները կցվում են)
_______________________________________________________________________
10. Պիտակը (արտադրանքի անվանումը, արտադրողը, երկիրը, հասցեն, հեռախոսահամարը, նորմատիվ աստաթղթերի համարը, կիրառման ոլորտը, վտանգի նկարագիրը, նախազգուշական միջոցները, պիտանիության ժամկետը, կոդը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, խմբաքանակի համարը, նետտո քաշը, պահպանման պահանջները, որոնք ապահովում են արտադրանքի պահպանումը պիտանիության ժամկետի ընթացքում (անհրաժեշտության դեպքում) _______________________________
_______________________________________________________
(տեղեկատվություն տրամադրողի պաշտոնը, անունը, ազգանունը)