Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ՝դեկտոմբերի 5-ին Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել, նրանցից միայն մեկին գտնել չի հաջողվել:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Հայկ Սամվելի Քարամյանի դին (1995թ ծնված):
Գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: