2019/2020 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատվել է

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Կառավարությունն առաջարկում է օրենքների նախագծերի փաթեթով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Մասնավորապես,  Սահմանադրությունն ամրագրում է, որ ժողովրդի ներկայացուցչական մարմինն Ազգային ժողովն է, որը ձևավորվում է ընտրությունների արդյունքում, իսկ կառավարությունը՝ որպես գործադիր իշխանության բարձրագույն մարմին, կազմավորվում է վարչապետի կողմից: Կառավարության կազմավորման նման կարգը բխում է վերջինիս սահմանադրաիրավական կարգավիճակից:

Հաստատվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2019/2020 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Հիմնավորման համաձայն՝ 2018/2019 ուսումնական տարվա ընդունելության արդյունքում մի շարք բուհերում թափուր տեղեր են մնացել, որի պատճառով շատ բուհերը վերանայել են մասնագիտությունների ցանկը և 2019/2020 ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով ընդունելություններ չեն նախատեսում: Մի շարք բուհերը հանդես են եկել նոր  առաջարկներով: Մասնավորապես, Երևանի պետական համալսարանը նոր կրթական ծրագրերով՝ օտար լեզուներ և հաղորդակցություն, կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն, ընդունելություն իրականացնելու առաջարկ է ներկայացրել: Մի շարք մասնավոր բուհեր էլ դադարեցրել են կրթական գործունեությունը:

Գործադիրն ընդունել է որոշում, որով կապահովվի պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2018 թ. զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:

2019/2020 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը` աըստեղ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել