Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում Դեբետ գետի վրա նախատեսվում է նոր կամուրջ կառուցել

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թ. նոյեմբերի 23-ին ստորագրված «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:  10.3 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի ծրագրով նախատեսվում էր Հայաստանի և Վրաստանի միջև Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում Դեբետ գետի վրա նոր կամուրջ կառուցել: Կամրջի կառուցման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել է երկու՝ նախագծման և շինարարության մրցույթ և տեխնիկական վերահսկողության մրցույթ, որի արդյունքում կնքվել են համապատասխան պայմանագրերը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել համաձայնագրի ժամկետը ևս մեկ անգամ երկարաձգելու, քանի որ նախագծային աշխատանքները դեռևս չեն մեկնարկել: Նախագծային աշխատանքների համար նախատեսված է 7 ամիս, շինարարական աշխատանքների համար՝ 12 և թերությունների համար պատասխանատվության համար՝ 24 ամիս, ուստի անհրաժեշտ է վարկի հասանելիության ժամկետը երկարաձգել 3.5 տարով՝ մինչև 2022թ. մայիսի 23-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել