Վերաքննիչ դատարանում քիչ առաջ ավարտվել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ բողոքների քննությունը:
«Դատական քննությունն ավարտվեց: Դատարանն իր որոշումը կհրապարակի ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին: Բոլոր հարցերի վերաբերյալ որոշում կկայացվի, բոլոր միջնորդությունները, բոլոր ապացույցները ներկայացաված են, մնում է սպասել դատարանի օբյեկտիվ որոշմանը»,-նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, հնարավոր տարբերակներից մեկն է, որ ուրբաթ օրը դատարանը որոշում կայանցի դիմել Սահմանադրական դատարան և այս վարույթը կասեցնի, մինչև ՍԴ-ի կողմից որոշում կայացանելը: «Հնարավոր տարբերակներից մեկն էլ այն է, որ դատարանը որոշի, որ Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր չկան և ըստ էության հարցին լուծում տա»,-ասաց Հայկ Ալումյանը:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս մասնակցել է դատական նիտսին և Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի խոսքով, բավականին ակտիվ է եղել: «Ցանկացած միջնորդության վերաբերյալ ակտիվ առարկում էր, նույնիսկ եթե խնդրում էինք երկու րոպեով նիստն ընդմիջենք, որպեսզի գնանք զուգարան»,-նշեց փաստաբանը: