Երեկ մամուլում հրապարակումներ տեսա, թե իբր ես ԿԸՀ հայտարարագիր չեմ ներկայացրել. Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ ԿԸՀ-ն պարզաբանում է տարածել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մամուլում հրապարակումներ տեսա, թե իբր ես ԿԸՀ հայտարարագիր չեմ ներկայացրել։ Իհարկե, նման պնդումը իրականության հետ որեւէ կապ չունի։

Օրենքով սահմանված կարգով՝ թղթային կրիչի վրա հայտարարագիրը ներկայացվել է սահմանված ժամկետում։ Իսկ եթե լրատվամիջոցի ստացած թվային տեղեկատվությունը իրենց համակարգչի վրա չի բացվել, դա կներեք, իմ մեղքը չէ։

Ստորեւ ներկայացնում եմ հայտարարագիրս, որ ԿԸՀ է ներկայացվել դեռեւս նոյեմբերի 24-ին՝ օրենքով սահմանված ժամկետում»:

Հարցի վերաբերյալ պարզաբանում է տարածել ԿԸՀ մամուլի խոսնակ Հեևմինե Հարությունյանը: Նա մասնավորապես նշել է.

«Հայտարարագրերի հետ կապված տեխնիկական թյուրիմացություն է ստացվել:

Hetq.am կայքում հրապարակվել է հոդված «Հաշվետու և ոչ հաշվետու թեկնածուները. Ինչ ունեցվածք ունեն նրանք», որի համաձայն «ԿԸՀ-ն հայտարարագրերը տրամադրել է լազերային կրիչով: Նիկոլ Փաշինյանի անվամբ ֆայլ կա, սակայն բացելուց հետո պարզվում է, որ այլ թեկնածուի հայտարարագիր է: Նույնը նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակի առաջնորդ Սուրեն Սահակյանի դեպքում է: Հայտարարագրեր չեն ներկայացրել նաև «Քրիստոնեա – ժաղովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Լուսինե Հարոյանը»:

Տեղեկացնում ենք, որ թե «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, թե «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակի թեկնածու Սուրեն Սահակյանը, թե «Քրիստոնեա-ժաղովրդական վերածնունդ» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու Լևոն Շիրինյանը, և թե «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու Լուսինե Հարոյանը սահմանված ժամկետներում ներկայացրել են հայտարարագրերը:
Հետագա ցանկացած թյուրիմացությունից խուսափելու նպատակով չնայած օրենսդրական պահանջի բացակայությանը, կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը զետեղվել են ԿԸՀ կայքում
»:

Լուսանկարները՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել