Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Մեղրիի բաժնում Վարդանիձոր գյուղի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 1-ի ժամը 12-ից մինչև դեկտեմբերի 2-ի ժամը 3-ը իր տնից գողություն է կատարվել: Հանել էին պատուհանի ապակին, մտել ներս, հյուրասենյակի պահարանից հափշտակել փող, ոսկյա և արծաթյա զարդեր:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Վարդանիձոր մեկնած քրեական հեատխույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ Գարիկ Ե-ն:
Հաղորդումից ժամեր անց կասկածյալը գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Մեղրիի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Քննությունը շարունակվում է: