Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ բողոքները:

Դատարանը դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը հետաձգել: Հարցը կքննարկվի վաղը ժամը 11:00-ին:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին հրապարակել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ կողմերի ներկայացրած բողոքների վերաբերյալ որոշումը։ Վճռաբեկ ատյանը դատախազության բողոքը բավարարեց մասնակի, Իսկ Քոչարյանի պաշտպանների միջնորդություններն ամբողջությամբ մերժվեցին: Վերաքննիչ ատյանի որոշումը բեկանվել է և ուղարկվել նոր քննության նույն դատարանում: Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել