0038 հրամանը, որը դրված է գործի մեջ, իրական չէ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Այսօր վերաքննիչ քրեական դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ բողոքները:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին հրապարակել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ կողմերի ներկայացրած բողոքների վերաբերյալ որոշումը։ Վճռաբեկ ատյանը դատախազության բողոքը բավարարեց մասնակի, Իսկ Քոչարյանի պաշտպանների միջնորդություններն ամբողջությամբ մերժվեցին: Վերաքննիչ ատյանի որոշումը բեկանվել է և ուղարկվել նոր քննության նույն դատարանում:
Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: