Հրազենը նետած տղամարդը՝ ոստիկանության բաժանմունքում

Նոյեմբերի 30-ին, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում, ոստիկանություն է ներկայացել Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին կասկածելի վնասվածքներով <> փախուստի դիմած 33-ամյա Արտյոմ Անտոնյանը։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 56-րդ կիլոմետրին՝ Երանոս գյուղի հատվածում, նկատել են <> մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին և կողային ապակիներից մի քանիսը կոտրված էին, իսկ հետևի ձախ լուսարձակի մեջ մխրճված էր մետաղե մահակ։ Ձորագյուղ-Ծակքար համայնքների հատվածում ոստիկանները կանգնեցրել են կասկածելի վնասվածքներով մեքենան։ Վարորդը իջել է <> ու փախել՝ նետելով ատրճանակը։ Ուղևորին ոստիկանները բռնել են ու բերման ենթարկել բաժին։ Պարզվել է, որ առգրավված ատրճանակը <> է՝ փամփշտակալում երեք չկրակված փամփուշտով։ Տեղում իրականացվել էին օպերատիվ-հետախուզականմիջոցառումներ և անհետաձգելի քննչական գործողություններ։ Ոստիկանության փորձաքրեագետների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել էր տարածքը։ Փորձաքննությունների համար վերցվել և մշակվել էին անհրաժեշտ իրերը։ Պարզվել էր փախուստի դիմած անձի ինքնությունը, որին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ իրականացված բացատրական աշխատանքն արդյունք տվեց․ նա ներկայացավ ոստիկանություն։

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 28-ին հրազենային վնասվածքներով Գեղարքունիքի մարզից Երևանի տարբեր բժշկական կենտրոններ էին տեղափոխվել Նորատուսում ապրող երկու եղբայր։

Ձեռնարկվում են ծավալուն հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ երկու դեպքերի միջև հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել