Նոյեմբերի 30-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ և Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվայում հայտնաբերվել և Հայաստան է տեղափոխվել 21-ամյա Մարիամ Ն․-ն։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Նա 2012 թվականի հունիսի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման մեղադրանքով:
Խափանման միջոցը է ընտրվել կալանքը:
Մարիամ Ն․-ն փոխանցվել է հետախուզումը նախաձեռնողին։