ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 21-ին հրամանգիր է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վիկտոր ԲԻՅԱԳՈՎԻՆ նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մոսկվա)»: