Դատական վիճաբանություններն ավարտվելուց հետո վերջին խոսքը տրվում է ամբաստանյալին: Ամբաստանյալի վերջին խոսքի ժամանակ նրան հարցեր տալ չի թույլատրվում:
Դատարանը չի կարող ամբաստանյալի վերջին խոսքի տևողությունը սահմանափակել որոշակի ժամանակով: Նախագահողն իրավունք ունի ամբաստանյալին ընդհատել, եթե նա շոշափում է գործի հետ ակնհայտորեն առնչություն չունեցող հանգամանքներ:
Ամբաստանյալի վերջին խոսքը չունի որևէ ապացուցողական նշանակություն, դատարանը չի կարող ամբաստանյալի վերջին խոսքում հայտնած տեղեկությունները դնել դատավճռի հիմքում:
Եթե իր վերջին խոսքում ամբաստանյալը հայտնում է գործի համար էական նշանակություն ունեցող նոր հանգամանքներ, դատարանը վերսկսում է դատաքննությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net