Պետական մի շարք հիմնարկներում մենք չենք հայտարարել, որ աշխատավարձեր են բարձրանում. Նիկոլ Փաշինյան

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ այս ամիսներին կատարված աշխատանքին:

«Երբ մենք ասում ենք, որ միկրոբիզնեսը ազատում ենք հարկերից, այդ մարդկանց մենք հավելյալ գումար ենք տալիս: Ես ուզում եմ հիշեցնել տաքսիների հետ կապված մեր ռադիկալ մոտեցումը, մենք անհատ տաքսի վարորդներից չենք պահանջելու որևէ վճար: Այսինքն, Երևանում գործող տաքսիներից  12 հազար դրամը, իսկ մարզերում գործող տաքսիներից 8000 դրամները այլևս չեն գանձվի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց նաև, որ հեղափոխությունից հետո անապահով սոցիալական խմբերի համար որոշակի ձևակերպմամբ գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազել են:

Նա նշեց նաև, որ աշխատավարձեր էլ են բարձրացվել, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ:

«Պետական մի շարք հիմնարկներում մենք չենք հայտարարել, որ աշխատավարձեր են բարձրացնում»,-նշեց նա և հավելեց, որ իրենց կաևորագույն նպատակը բյուջեի թալանը բացառելն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել