Մարալիկ քաղաքում տեղական իշխանության նկատմամբ բողոքի ակցիայի մասնակիցների գործողությունների արդյունքում կրկին փակ է Մարալիկի քաղաքապետարանի վարչական շենքի մուտքը և դրա հետևանքով անհնար է դարձել Սոցիալական ապահովության ծառայության Մարալիկի տարածքային բաժնի աշխատակազմի մուտքը աշխատավայր (տարածքային բաժինը տեղակայված է քաղաքապետարանի վարչական շենքում): Այս մասին հայտնում են սոցիալական ապահովության պետական ծառայությունից:
Սոցիալական ապահովության ծառայությունը մտահոգ լինելով շահառուների սոցիալական իրավունքի իրացման խնդրով, այս իրավիճակում առաջարկում է Մարալիկի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտություն կունենան այցելել Մարալիկի տարածքային բաժին, հեռախոսակապ հաստատեն Ծառայության Մարալիկի տարածքային բաժնի պետ տիկին Ռ. Հարությունյանի հետ՝ 077-36-44-45 հեռախոսահամարով կամ ըստ հարմարավետության՝ դիմումները ներկայացնել Ծառայության Գյումրու, Արթիկի տարածքային բաժիններ: