Ուսման վարձի հետ կապված փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է. ԿԳՆ

Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարություն հասցեագրված բազմաթիվ դիմումները` ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրահանգով, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 23-ը:

Այս մասին տեղեկանում ենք կրթության և գիտության նախարարությունից:

Ըստ այդմ` անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող և սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքների ուսանողները, ովքեր համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման («Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» 1183-Ն որոշում), իրավունք ունեն պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալ, սակայն ուշացրել են համապատասխան փաստաթղթերը  ներկայացնել բուհ կամ ԿԳ նախարարություն, մինչև սույն թվականի նոյեմբերի 23-ը ներառյալ կարող են ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել ուսման վարձի փոխհատուցման համար պահանջվող փաստաթղթերը: Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն` 010-58-95-26 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել