Նախկինում էլ եղել են մարդիկ, որ սողոսկել ու անցել են այդ գիծը․ Կամո Արեյան
Երեկ՝ նոյեմբերի 12-ին, ապամոնտաժվեց Նոր Նորք վարչական շրջանի, Գյուրջյան փողոցի համար 1/3 հասցեի հողամասում՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, կառուցված երկու հարկանի քարե անավարտ շինության մի մասը։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ քանդված շինությունը բացառապես ապօրինության արդյունք է եղել և քաղաքապետարանում բոլորը միահամուռ կողմ են՝ նման դեպքերի վերացմանն ու բացառմանը։
Մանրամասները՝ տեսանյութում