Ինչպիսի՞ բուժօգնություն է երաշխավորվում հաշմանդամներին

Հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն պետական բժշկական հիմնարկներում:

 

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները ըստ դեղատոմսերի ապահովվում են դեղորայքով անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից:

 

Հաշմանդամները իրավունք ունեն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում և դեղատներում առաջնահերթ կարգով ապահովվելու սպասարկմամբ:

 

«Բժշկական օգնություն և սպասարկում ասելով պետք է հասկանալ բնակչությանը կանխարգելիչ բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերումը, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացումը, հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցումը:

 

Արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկումը քաղաքացիների կողմից առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բժշկական ծառայությունների, դեղերի և (կամ) բժշկական պարագաների դիմաց մասնակի փոխհատուցումն է պետական բյուջեի միջոցների հաշվին»,-հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանված է ՀՀ Կառավարության 27.03.2008թ. N 276-Ն որոշմամբ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել