Մասիսի քրեական հետախույզները բացահայտել են կատարված գողությունը

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Մասիսի բաժնում Սայաթ-Նովա գյուղի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 26-ին, գյուղում կորցրել է դրամապանակը, որի մեջ եղել է փող և «Արդշինբանկ» ՓԲԸ պլաստիկ քարտը՝ գաղտնաբառով:
Կինը նշված բանկից տեղեկացել էր, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 12.10-ին, անհայտ անձն իր քարտով ՓԲԸ «Մասիս» մասնաճյուղի բանկոմատից գումար է կանխիկացրել:
«Զինանոց 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ Ավագ Ա.-ն:
Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 2-ին կասկածյալը ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել