Խնամարկյալի գույքի հավատարմագրային կառավարումը

Խնամարկյալի անշարժ և արժեքավոր շարժական գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում խնամակալության ու հոգաբարձության մարմինն այդպիսի գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր է կնքում իր կողմից նշանակված կառավարչի հետ: Այդ դեպքում խնամակալը կամ հոգաբարձուն պահպանում է իր լիազորությունները խնամարկյալի այն գույքի նկատմամբ, որը չի հանձնվել հավատարմագրային կառավարման:

 

Խնամարկյալի գույքի նկատմամբ հավատարմագրային կառավարումը դադարում է գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի դադարման համար օրենքով նախատեսված հիմքերով, ինչպես նաև խնամակալությունը կամ հոգաբարձությունը դադարելու դեպքում:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել