Օրենքով նախատեսված փաստաթղթերից թեկուզ մեկը չներկայացնելը հիմք է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի կողմից ակտի գրանցումը մերժելու համար:
ՔԿԱԳ տարածքային բաժինը մերժում է ակտի գրանցումը նաև այն դեպքում, երբ այն հակասում է օրենքի պահանջներին:
Անձի (նրա ներկայացուցչի) պահանջով, որին մերժվել է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը, ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է տվյալ անձին (նրա ներկայացուցչին) գրավոր տեղյակ պահել մերժան հիմքերի մասին:
Պետական գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Հատկանշական է, որ օրենքը չի նախատեսում հնարավորություն` պետական գրանցումը մերժելու մասին ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից տրված որոշումն արտադատական կարգով բողոքարկելու հնարավորություն:
Աղբյուրը` Իրավաբան.net