Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մենաշնորհների, բենզինի ներկրման և ցանցերի ազատականացման վերաբերյալ հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։
«Կարող ենք ասել, որ ներկրումների մասով մենաշնորհներ չկան, բայց պետք է նաև հաջորդ քալն արվի, և այն ցանցերը, որտեղ ներկրողները պետք է իրացնեն այդ ապրանքները, ապա ցանցերը պետք է ազատականացվեն կամ հատուկ գործիքներ կիրառվեն։ Հիմա բենզինի կամ դիզվառելիքի խնդիր չկա, եթե չեմ սխալվում, նոր ներկրողներ չկան, նույն ներկրողներն են, բանակնաբար անուններ չեմ տալիս և խնդիրն այնն է, որ եթե ներկրեն մյուսները, ապա ցանցերը հիմանակնում 2/3-ով նույն 3-ինն են»,-ասաց Միքայել Մելքումյանը;
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խնդիր կա այն տեսքով, որ ոչ միայն ներկրման համար ստանդարտներ են սահմանաված, այլև՝ ենթաստանդարտներ, թե ով կարող է ինչ-որ բան ներմուծել՝ «Քիչ է մնում անունը գրել, թե էսինչ մարդը պետք է ներկրի»,-նշեց նա։
Վարչապետի թեկնածուն նեց, որ նման հարցերի շուրջ պետք է լավ մտածեն, ճիշտ որոշումներ կայացնեն, քանի որ բնապահպանական լուրջ խնդիր կա։
«Օտարերկրյա մի շարք ընկերությունների հետ բանակցություններ են եղել։ Դուք գիտեք, որ հիմա Հայաստանում բազամթիվ չգործող բենզալցակայաններ կան, «Միկա» ընկերության լցակայանների ամբողջ ցանցն այսօր կանգնած է և նրա նկատմամաբ կոնկրետ հետաքրքրություններ կան և ես հույս ունեմ, որ նոր խաղացողներ ի հայտ կգան շուկայում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Սրանից բացի, նրա խոսքով՝ այլ խնդիր էլ կա․ «Պատգամավոր եղած ժամանակ ես մի քանի անգամ այս ամբիոնից անդրադարձել եմ այդ թեմային։ Եթե մարդը գնում է բենզալցակայան և լցնում բենզին, ցույց է տալիս, որ 10 լիտր է լցվել իր բենզինի բաք, 10 լիտր է լցվե՞լ։ Իհարկե՝ ոչ։ Եվ հիմա պետության խնդիրն է, որ այնտեղ, որտեղ գրվում է 10 լիտր՝ լցվի 10 լիտր, գրվի 1 կիլոգրամ, լինի 1 կիլոգրամ»։