Կոչ եմ անում, հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին․ Նիկոլ Փաշինյան

Մարտի 1-ի գործը մինչև վերջ, մինչև վերջին անկյունները բացահայտվելու է․ այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետի թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև կոչ արեց բոլորին, հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին։ «Հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչ ես համոզված եմ, առաջիկայում կիմանաք։ Ոչ միայն այս գործով։ Այսօր շատ լեգիտիմ հարց են տալիս՝ ինչու՞ նոր բացահայտումներ չեն լինում։ Տպավորություն է, որ այդ պրոցեսն ինչ-որ ձևով կանգնել է կամ տեղապտույտի մեջ է հայտնվել։ Այո, ճիշտ է դա և դա կոնկրետ պատճառներ ունի։ Պատճառ առաջին՝ այսօր Հայաստանում քննչական բոլոր մարմինների և քննիչների ծանրաբեռնվածությունը կրկնաի ավելացել է։ Քննիչներ կան, իր իրենց վարույթում միանգամից 20-30 և նույնիսկ ավելի գործ են քննում։ Քննչական վարույթում քննվող գործերի թիվը կրկնակի ավելացել է»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշում է, թե դատարանները համատարած կիրառում են գրավ և մարդկանց կալանքից ազատ են արձակում։ Նրա խոսքով քաղաքացիները նշում են՝ թե իշխանությունը մի կողմից բռնում, մյուս կողմից բաց են թողնում տարբեր անձանց։ «Սա շատ կարևոր հարց է ու ծանր մեղադրանք։ Ես ազնվորեն ուզում եմ ասել, թեպետ գիտեմ, որ շատերը դա թուլություն կհամարեն․ ես որևէ կերպ չեմ միջամտում դատակն իշխանության գործերին։ Ոչ թե նրա համար, որ չեմ կարող, այլ՝ որովեհտև ես պարտավորվել եմ հանրության առաջ»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել