Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Ազգային ժողովում պարզաբանեց, թե ինչու ընդունվեց Կապանի քաղաքապետի ընտրության արդյունքներն ու դա հարամվեց ժողովրդավարության հաղթանակ։
«Առաջին հերթին, ցույց տալու համար մեր անկեղծությունը, որ մեր միակ նպատակը ժողովրդի իշխանությունն է, ժողովրդի ազատությունն է։ Ես ինքս ժամանակին տեսել եմ, թե ինչպես ընտրությունների արդյունքների կեղծումները հիմնավորում են բազմաթիվ պետական և ազգային, այլ նպատակներով։ Երբեք որևէ ընտրություն չի կեղծվել այն պատճառաբանությամբ, որ մենք պետք է ատամներով պահենք իշխանությունը։ Ես որպես լրահգրող, այդ բոլոր իրադարձությունները լուսաբանել եմ։ Ընդհուպ ասվում է, թե վատ կլիներ՝ դարասկզբի այն ընտրությունները, որով Հիտլերն ընտրվեց, ու լիներ քաղաքական մի ուժ, որ այդ ընտրությունների արդյունքները մի քիչ «բան աներ՝ բան կլիներ»։ Մենք չենք ուզում, որ «բան անենք՝ բան լինի»։ Մենք ուզում ենք անկեղծ երկխոսություն ունենանք մեր ժողովրդի հետ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հատուկ ընդգծեց, որ Կապանում տեղի ունեցած քվերակությունն ու արդյունքներն օրինական են։ «Քվերակության պաշտոնական արդյունքներն արտահայտում են մարդկանց ընտրությունը, բայց իմ քաղաքական դիրքորոշումն այն է, որ քրեական և տնտեսական էլիտան անառողջ ազդեցություն են ունեցել ընտրության ազդեցությունների վրա մեկ այլ բանի շնորհիվ, որ հեղափոխությունն իրոք ոչ բոլորին է հասել և ոչ բոլորն են զգացել և գնահատել իրենց ազատությունը»,-նշեց վարչապետի թեկնածուն։