Ազգային ժողովում քննարկվում է վարչապետւի ընտրության հարցը։ Միակ թեկնածու՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ին ներկայացրել «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։
««Ելք» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում է առաջադրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ինչպես արդեն բազմիցս ասվել է, այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մենք բոլորովին նպատակ չունենք այժմ ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Այս ամենն արվում է, որպեսզի պահպաննվի ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը, հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներից ու իրավական անիմաստ բանավեճերից խուսափելու համար։
Թեկնածուի կենսագրություննո ւ գործունեությունը ներկայացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ բոլորը ծանոթ են»,-ասաց պատգամվորը։