Ազգային ժողովը 54 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի՝ ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագծին, որի համաձայն Երևանի օրը կնշվի հոկտեբերի ամեն 2-րդ կիրակի օրը:
Օրը կարող է տեղափոխվել միայն բացառիկ դեպքերում՝ կառավարության որոշմամբ: