Վարորդն ու ուղևորները ոստիկանության ծառայողի պահանջով պարտավոր են մնալ տրանսպորտային միջոցում, եթե նրանք խոչընդոտում են ոստիկանության ծառայողի աշխատանքին.նոր նախագիծ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է երկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածը կլրացվի հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.

«4. Անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և զրկման ժամկետը չի լրացել»:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում կլրացվի հետևյալ բովանդակությամբ նախադասություն. «Ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո վարորդն ու ուղևորները ոստիկանության ծառայողի պահանջով պարտավոր են մնալ տրանսպորտային միջոցում, եթե ոստիկանության ծառայողը հայտարարում է, որ նրանք խոչընդոտում են ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել