Հոկտեմբերի 15-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ թիվ 155 հիմնական դպրոցում ռումբ է դրված:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, իսկ զանգահարողը 2005 թ. ծնված Վ. Ա.-ն է, որը ներկայացվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: