Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների հետ, Հանրապետության հրապարակից դանակահարության, մարմնական վնասվածքի և ծեծի կասկածանքով բերման են ենթարկել 2002 թ. ծնված Հակոբ Զ.-ին, 1998 թ. ծնված Տիգրան Գ.-ին, 2002 թ. ծնված Վահագն Շ.-ին, 1997 թ. ծնված Հրաչյա Պ.-ին, 1998 թ. ծնված Վահան Ֆ.-ին, 2002 թ. ծնված Արման Գ.-ին, 1998 թ. ծնված Բորիս Ղ.-ին, 2001 թ. ծնված Արման Պ.-ին, 1994 թ. ծնված Ավետիք Բ.-ին և 1999 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Հանրապետության հրապարակում երիտասարդները տևական ժամանակ հայհոյել և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, իսկ Ավետիք Բ.-ն և Բորիս Ղ.-ն դանակով հարվածել են իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվու է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: