Ավստրալիայի Շերբրուկ կոմսության խորհուրդը իր տիրապետության տակ ունի Մելբուրն քաղաքի մոտ գտնվող հսկայական տարածությամμ անտառ:
Խորհուրդը որոշել է Ավստրալիայի պատմության մեջ առաջին անգամ մտցնել պարետային ժամ… կատուների համար: Այսուհետև, երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան ժամը 6-ը կոմսության բոլոր կատուները պարտավոր են նստել փակի տակ, իրենց տերերի տներում: Նման խիստ միջոցը կիրառվում է այն կապակցությամμ, որ այդ անվնաս թվացող տնային կենդանիները գիշերվա մթության մեջ հասնում են արգելանոց, ոչնչացնում պատահած մանր կենդանի ամեն մի էակի: