Լիլիթ Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Հ.Իսակովի  անվան հ.132  հիմնական դպրոցի տնօրեն

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հոկտեմբերի 9-ին նոր որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության  կառավարության  2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ  կետով, հիմք ընդունելով «Երևանի Հ.Իսակովի  անվան հ.132  հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2018թ. հոկտեմբերի 4-ի նիստի հ.39 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝  08.10.2018թ.  h.12/21687-ել զեկուցագիրը`

1.«Երևանի Հ.Իսակովի  անվան հ.132  հիմնական դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Լիլիթ Ավետիսի Հովհաննիսյանի  հետ 2018 թվականի հոկտեմբերի 10-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /10.10.2018թ.–10.10.2023թ./»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել