Հովհաննես Վարդանյանը ազատվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հոկտեմբերի 10-ին նոր որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով Հ. Վարդանյանի դիմումը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 89-րդ հոդվածով և 102-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ՝

1.Հովհաննես Վարդանյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ից ազատել Երևանի  Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից:

2.Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դնել նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Միսկարյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել