Պարույր Սևակի անվան թիվ 123 դպրոցում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Պաշտոնյան Իրավաբան.net-ի հետ զրույցում պարզաբանեց նախօրեին արված իր ֆեյսբուքյան գրառումը, որը ներկայացնում ենք ստորև.
«Քանի որ ավագանու ընտրությունը չեմ դիտարկում զուտ քաղաքային իշխանության ընտրություն, այլ այն իմ համար հեղափոխության կարևոր ու տրամաբանական հանգրվաններից մեկն է ԱԺ ընտրություններից առաջ, ապա Նոր Հայաստանի շահերից է, որ հեղափոխություն առաջնորդած ուժը պետք է կազմի մեծամասնություն։ Եվ քանի որ հեղափոխության առաջնորդող ուժը 100% ձայն չի ստանալու, կցանկանամ, որ ավագանիում տեղ գտնեն ոչ թե հեղափոխությունից 5 րոպե առաջ կամ հեղափոխությունից 5 րոպե հետո միացած ուժերը, այլ նաև նրանք, ովքեր առաջին իսկ օրվանից եղել են ժողովրդի մեջ։ էդպիսիք շատ չեն։
Այսինքն՝ ոչ մի շանս հակահեղափոխական ուժեին։ Ոչ մի շանս, ՀՀԿ-ի հետ ժողովրդի դեմ գործած ու գործող ուժերին»։
Մանրամասները՝ տեսանյութում: