Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հայտնել է, որ սեպտեմբերի 18-ին վախճանվել է կուսակցության՝ քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանի մայրը՝ Սուսաննա Պողոսյանը: Այս մասին հայտնում են «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունից:
Քաղաքապետի թեկնածուն չի մասնակցելու հետագա նախընտրական քարոզարշավին:
«Կուսակցության նախընտրական քարոզարշավի հետագա ծրագրերի վերաբերյալ կհաղորդվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ: