Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը:
Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, իրավաբանական, հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկվեցին ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները:
Կարգապահական հանձնաժողովը, որ առաջնորդվում է հրապարակային, թափանցիկ գործելաոճով, պարզելով փաստական հանգամանքները, որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ ոստիկանության հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը: