Փաստաբան Մարատ Կոստանյանը Կոտայքի մարզի փաստաբանների անունից հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Առանց իսկապես անկախ փաստաբանական համայնքի առկայության իրավական պետություն կառուցելն անհնար է, մինչդեռ «Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն անթաքույց միտված են ձեռնսուն, իշխանություններին կցորդ ու կամակատար փաստաբանական ստորաբաժանում ձեւավորելուն` դրանով հասարակությանը զրկելով իր իրավունքների և ոտնահարումների դեմ պայքարում իրական նեցուկ եւ աջակից ունենալու հնարավորություններից:
Մեր խորին վրդովվմունքն ենք հայտնում ՀՀ կառավարության այդ օրինակ նախաձեռնությունների դեմ և ինչպես Շիրակի եւ Լոռու մարզերի մեր գործընկերները, միանում ենք այդ առումով ՀՀ Փաստաբանների պալատի արտահայտած դիրքորոշումներին եւ միասնաբար անզիջում ու հետեւողաբար պայքարելու ենք այդ օրենքների նախագծերի ընդունման դեմ»:
Իրավաբան.net