Մարտի 9-ին, ժամը 13:17-ին ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 8-ին ժ.18:57-ին Գյումրի-Մոսկվա չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի քաղաք Մոսկվա: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, ճանապարհին` Պետուշկի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Որի հետևանքով բախվել են «ԳԱԶել» և «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Արդյունքում զոհվել է 8, վիրավորվել` 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացիներ`
1. Արմեն Վարդանյան («ԳԱԶել»-ի վարորդ, ծնվ.1966թ.), հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի ԲԿ, վիճակը միջին ծանրության:
2. Զուրաբ Ավագյան – տեղում զոհվել է,
3. Սասունիկ Սարգսյան (ծնվ.1963թ.) – տեղում զոհվել է,
4. Վարդան Վարդանյան (ՀՀ, ք. Արթիկ) – տեղում զոհվել է:
Մյուս զոհված անձանց ինքնությունը պարզվում է:
Աղբյուրը` Իրավաբան.net