Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմաբկցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատասխանելով Մարտի 1-ի դեպքերի հետ կապված լրագրողների հարցերին՝ նշել է, որ գործի հետ որևէ առնչություն չունի։
«Ծառուկյան Գագոն ոնց ասեց՝ ով, որ Մարտի 1-ին եղել է, թող տանեն, գնդակահարեն, թող ինձ էլ գնդակահարեն»,-նշեց նա։
Սամվել Ալեքսանյանը չպատասխանեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հարցերին: Նա անպատասխան թողեց նաև լրագրողների հարցերը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ: