ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրությունյունը կոնյակ է բերել իր հետ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Այս մասին իր ռեպորտաժում հայտնել է «Կոմերսանտ»-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը: Գրում է lenta.ru-ն:
«Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, պատվիրակության անդամներից մեկը դուրս եկավ ու վերադարձավ քիչ անց՝ ձեռքերը մեջքի հետևում պահած, իսկ ձեռքին բավականին խունացած ստվարաթղթե տուփ էր: Դրա վրա գրված էր ռուսերենով և, կարծես, նաև հայերենով «Հայկական կոնյակ»: Դատելով այն, որ տուփը բավականին խունացած էր, կոնյակը բավականին հին էր»,- գրել է լրագրողը:
Հիշեցնենք, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 8-ին: