Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովը կընտրի Սահմանադրական և վճռաբեկ դատարանի դատավորների, ինչպես նաև վճռաբեկ դատարանի նախագահին:
Սահմանադրական դատավորի պաշտոնում դատավորների ընդհանուր ժողովը առաջադրել է Արման Դիլանյանի թեկնածությունը:
Բարձրագույն դատական խորհուրդը վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էդգար Սեդրակյանի , Արգիշտի Ղազարյանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունները, իսկ վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար ԲԴԽ-ն առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:
Նշենք, որ այսօր ԱԺ-ն կընտրի նաև Հաշվեքննիչ պալատի և Կենտրոնական բանկի խորհրդի անդամի: Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Ալեքսանի Կարապետյանին, իսկ ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկում է Մարտին Գալստյանի թեկնածությունը: